fbpx
Աշխարհ

Մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 850 բեռնատարներ մտել է Գազա

Ավելի քան 850 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ մինչ այժմ մտել են Գազայի հատված։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվում գտնվող մամուլի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։

«Մենք շարունակում ենք օգնություն տրամադրել Գազային: Ավելի ու ավելի շատ բեռնատարներ են մտնում Գազայի հատված: Մինչ այժմ նրանցից ավելի քան 850-ը մուտք է գործել տարածք»,-ասել է նա:

Նրա խոսքով, իրենք առաքել են սնունդ, դեղորայք, կացարանների սարքավորումներ, վրաններ, ժամանակավոր տներ, ջուր։

«Բեռնատարները կարող են մեծ բան չփոխել, բայց խոսքը 6 հազար տոննա սննդի, 2,5 հազար տոննա տարբեր բժշկական սարքավորումների մասին է», – ավելացրել է Կոնրիկուսը:

Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը սկսվել է հոկտեմբերի 21-ին՝ մերձավորարևելյան հակամարտության սրման սկսվելուց երկու շաբաթ անց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ