Սննդաբան Մարինա Խորկավայան զգուշացրել է, որ կվասով պատրաստած ավանդական մածնաբրդոշը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար: Այս մասին հայտնում է Известия-ն։
Մասնագետը բացատրել է, որ կվասի համադրությունը մածնաբրդոշի հետ մեծացնում է ախորժակը, ուստի նիհարելու ժամանակ ավելի լավ է մածնաբրդոշ չուտել։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել պեպտիկ խոցով, ստամոքսի բարձր սեկրեցիայով և աղեստամոքսային տրակտի այլ խնդիրներ ունեցողներին զգուշությամբ օգտագործել այդ ուտեստը։ Խորկավայի համոզմամբ՝ ավանդական մածնաբրդոշն այնքան էլ կալորիական չէ։
«Ամեն ինչ կախված է բաղադրիչներից, իհարկե, բայց եթե վերցնենք կարտոֆիլ, վարունգ, բողկ, ձու, մսամթերք, խոտաբույսեր և կվաս, ապա 100 գրամը կունենա 60 կիլոկալորիա։ Յուղոտ երշիկի դեպքում այն ավելի բարձր կլինի, բայց եթե դուք սիրում եք կեֆիրով մածնաբրդոշ, ապա ամեն ինչ կախված կլինի ֆերմենտացված կաթնամթերքի յուղայնությունից», – բացատրել է նա:
Սննդաբանը նշել է, որ կեֆիրով մածնաբրդոշը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և B խմբի վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկի, մազերի և նյարդային համակարգի լավ վիճակի համար։ Այն նորմալացնում է մարսողությունը և նյութափոխանակությունը, եզրափակել է նա։