fbpx
Առողջապահություն
16:00 11/06/2019

Մարդու իրավունքների ոտնահարում է․ Թորոսյանը՝ երթուղայինի վարորդի ծխելու մասին

Կառավարությունում այս օրերին վերջին մշակումներն են իրականացվել «Ծխելու դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ հուսով է՝ ամռանը նախագիծը Ազգային ժողովում կլինի։

Թորոսյանն անդրադարձավ նաև երեկ 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին ու ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանապետին՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանն ինքնուրույն զուգահեռ պատիժ է սահմանել` վարորդին աշխատանքից ազատելով։

Նախարարի խոսքով՝ հարցի լուծման տարբեր մեթոդներ կան՝ սկսած համոզելուց, բայց երբ չեն իրականացնում խնդրանքն ու պահանջը, արդեն խիստ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մյուսների համար դաս լինի։ Թորոսյանը պնդում է, որ վարորդների նման վարքը ուղղված է նաև մարդու իրավունքների դեմ։

«Դա մարդու իրավունքների ոտնահարում է, այն մարդկանց, որոնք ունեն առողջ մնալու իրավունք։ Ընդհանրապես մեր ամբողջ քաղաքականությունը ուղղված է մարդու առողջ մնալու և կյանքի իրավունքի ապահովմանը»,- ասաց Թորոսյանը։

Նա ասաց, որ իրենց առաջարկած նախագծով նախատեսվելու է նաև հասարակական տրանսպորտում ծխելու համար տրվող տուգանքի բարձրացում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ