Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ Իրաքում սպանվել է իրենց օպերատորը։ Նա այս մասին գրել է Twitter-ի իր էջում։
«Իրաքում անհայտ զինված անձինք սպանել են մեր հեռարձակող օպերատոր Սաաֆ Ղալիին: Սաաֆն ակտիվորեն նկարահանումներ էր իրականցնում տարածաշրջանում մեր Ruptly վիդեոգործակալության համար: Մենք ամեն ինչ կանենք նրա ընտանիքին օգնելու համար»,-գրել է Սիմոնյանը:
Ох:(((( В Ираке неизвестные вооруженные люди убили нашего стрингера-оператора Саафа Гали. Саафа активно снимал для нашего видеоагентства Ruptly материалы в регионе.
Мы сделаем все, чтобы помочь его семье.
— Маргарита Симоньян (@M_Simonyan) January 11, 2020