fbpx
Սպորտ

Մարին Չիլիչը կարիերայի 500-րդ հաղթանակն է տարել. ATP

Աշխարհի նախկին երրորդ ռակետ Մարին Չիլիչը, Մոսկվայի ATP 250 շարքի մրցաշարում երկու սեթում առավելության հասնելով Իվո Կառլովիչի նկատմամբ 6-1, 7-6 հաշվով, տարել է կարիերայի 500-րդ հաղթանակը մենախաղում:

Նման արդյունք գրանցել են գործող 10 թենիսիստներ՝ Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Տոմաշ Բերդիխը, Ֆերնանդո Վերդասկոն, Ռիշար Գասկեն, Տոմի Ռոբրեդոն և Ստեն Վավրինկան: Այս մասին հաղորդում է ATP-ի պաշտոնական կայքը։

Չիլիչը կարիերայի ընթացքում 268 պարտություն է կրել:

Մոսկվայի մրցաշարի քառորդ եզրափակչում Չիլիչը մրցելու է ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ