Մարկ Էսփերը հայտնել է որ չի վստահում Կիմ Չեն Ընին

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: 

Էսպերը պատասխանել է հարցին, թե նա վստահու՞մ է արդյոք Կիմ Չեն Ընին: Պատասխանը բացասական է եղել։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վավերացված համաձայնագիր է անհրաժեշտ ԿԺԴՀ-ի հետ վերջինիս միջուկային զինաթափման շուրջը:

Այն հարցին, թե Կիմ Չեն Ընը կհամաձայնի արդյոք զինաթափվել, Էսպերը պատասխանել է.

«Փորձագետները ձեզ կասեն, որ, հավանաբար, ոչ, բայց տեսնենք», հաղորդել է РИА Новости:

Ամենաթարմ