Ամստերդամի «Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հայտարարել է, որ ակումբը ցանկություն ունի վերադարձնել թիմի նախկին հարձակվող Լուիս Սուարեսին.
«Սուարեսը հնարավորություն ունի վերադառնալ «Այաքս»: Մեր դռները բաց են նրա առջև: Ես կատակ չեմ անում: Եթե նա հետաքրքրված է Ամստերդամ վերադարձով, ապա ես հենց վաղն էլ կմեկնեմ Բարսելոնա` նրա հետ բանակցությունների»,- Օվերմարսի խոսքը մեջբերում է Sports.es-ը:
Ուրուգվայցին «Այաքսում» հանդես է եկել 2007-2011 թվականներին: Մասնակցելով 159 հանդիպման` նա դարձել է 111 գոլի հեղինակ:
Հաղորդում է armsport.am-ը։