Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում:
«Այն, որ կա պարտվողականության քարոզ՝ միանշանակ է։ Բայց հիմա եկեք հասկանանք, թե հիմնականում որ ուղղություններով է տարվում այդ քարոզը։
1-ինը այն է, որ մշտապես շրջանառության մեջ են դնում հետեւյալ մոլորեցնող տեսակետը, թե բա կարելի էր խուսափել այս պատերազմից։ Նախ պատերազմը 1994 թվականի զինադադարից հետո չէր ավարտվել,ավելին ասեմ՝ 1998 թվականի պալատական հեղաշրջումից հետո, պատերազմ կոչվածը եղել է Հայաստանի ռազմական էլիտայի ու հանրության ճնշող մեծամասնության ընտրությունը։ Ես չեմ ասում այն սխալ է, թե ճիշտ, ասում եմ, որ պատերազմը ոչ մի տեղ չէր գնացել, պարզապես լայնածավալ ռազմական գործողություններն էին սառեցվել։ Այս տեսակետի տարածողների պնդման տրամաբանությունը այն է, որ գործող իշխանությունը հակառուսական էր, դրա համար այդպես ստացվեց։
Նախ սկսենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե հակառուսական է, այլ դեմոկրատական է։ Բայց մինչեւ այդ մասին խոսելը, եկեք փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը ստրատեգիական առումով որեւէ հակառուսական քայլ չի արել, ո՛չ մի միջպետական պայմանագիր չի խախտել, մշտապես նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը, այն դեպքում, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանը Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելով՝ ակնհայտ կերպով խախտել էր հայ-ռուսական հարաբերություններում առկա խաղի կանոնները, բայց արի ու տես, որ Սերժը համարվում է ռուսական տիրույթի գործիչ, իսկ Նիկոլը ոչ։ Երբ վերեւում նշեցի , որ Նիկոլի իշխանությունը ոչ թե հակառուսական է, այլ դեմոկրատական է, այն չմատնանշեցի հենց այնպես, որովհետեւ հենց այստեղ է խնդիրը, քանզի ռուսական կողմի պահանջը մշտապես եղել է այն, որ ինքը պետք է ձեւավորի Հայաստանում իշխանություն, իսկ Փաշինյանը խախտել է պարտադրանքի այդ լեզուն։ Ի՞նչ է ասում Փաշինյանը. Ես հավատրիմ եմ մնում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությանը, պատրաստ եմ ավելի խորացնելու, բայց ձեզ չեմ զիջելու Հայաստանում քաղաքական իշխանություն ձեւավորելու լծակները, եւ ձեզանից ակնկալում եմ, որ դուք էլ հավատարիմ մնաք դաշնակցային սկզոունքներին, եւ ձեր ու մեր համընկնող ռազմավարական շահերի համար միասին պայքարենք։ Ի՞նչ է ասում մինչեւ վերջերս ոչ ուղիղ կերպով ռուսական կողմը, ընդամենը հետեւյլաը՝ այո՛, մեր շահերը համընկնում են, բայց արի կլինի այդ ներքին քաղաքական կյանք վարելու ինքնուրունությունը զիջի, որի ուղղությամբ էլ հայաստանյան էմիսարները աշխատում են։ Դե հիմա եկեք հասկանանք, որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը փչացրել հարաբերություններ ասածը, եւ եթե դա հարաբերություններ փչացնել է, ուրեմն այդ հարաբերությունները փչացրել է հայաատանի ժողովուրդը։
2-րդ ուղղությունը պարտվողական քարոզի այն է, որ ռազմական գործողությունների սկսման օրվանից շրջանառության մեջ է դրվել մի թեզ, ըստ որի, եթե ինչ-իր երրորդ ուժ չօգնի, ուրեմն հայկական կողմը կպարտվի, շատ լավ գիտակցելով, որ ինչպես ինսունակններին, այնպես հիմա, Հայաստանը կռվել ու կռվում է միայնակ։ Այո՛, Հայաստանը կռվում է ռուսական զենքով, որովհետեւ իր անվտանգային համակարգը կառուցված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա, եւ զենքի մատակարարումը ոչ միայն ունի շուկայական բնույթ, նաեւ բխում է Ռուսասատանի տարածաշրջանային շահերից, այնպես որ, բոլոր այն փորձերը, որ միտված է հայկական գործոնի նսեմացմանը, կրում են պրովիկացիոն բնույթ։
3-րդ ուղղությունը ամենազգացմունքայինն ու ամենավտանգավորն է։ Մարդկանց մի խումբ՝ հատկապես վերջերս, տարածքային կորուստների թեման սկսել են շատ նրբորեն շահարկել, այն մատուցելով ողբերգական զոհերի ֆոնի վրա։ Սա այն նույն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ խոսել են ոչ մի թիզ հող չհանձնելուց, բայց զուգահեռաբար ոչինչ չեն արել բանակը գերժամանակակից ստանդարտներով զինելու ուղղությամբ։ Երբ Ադրբեջանը մինչեւ ականջները զինվում էր, եւ բնական է, որ աննպատակ չէր զինվում, այդ նույն ժամանակ հայաստանյան իշխանությունների անձնական հարստությունն էր բազմապատկվում։ Երբ դու գիտակցված ընտրում ես պատերազմի ճանապարհը, բայց այդ ուղղությամբ կարտարվող քայլերը կիաատ-պռատ են, կամ էլ երրորդ երկրի հույսով, ուրեմն մենք գործ ունենք մի խումբ արկածախնդիր ու անապտասխանատու մարդկանց հետ։
2016 թվականի փոքրիկ ծավալներով պատերազմի քաղաքական նպատակները նույն էր, բայց այն մեծամասամբ կրում էր հետախուզական բնույթ, եւ դեռեւս այն ժամանակ հայկական կողմը բախվել էր անօդաչու սարքերի խնդրին, բայց արի ու տես, մարդիկ այդ խնդիրը ծալեցին ու դրեցին մի կողմ, եւ ընդամենը մեկ տարի անց, հենց այդ նույն ռազմական գործողությունների սկսման օրը, միլիոնավոր դոլարներ ծախսեցին ընտրակաշառքների ու զորբայությունների վրա։
Հիմա այս մարդիկ իրենց ագիտպրոպի ներկայացուցիչներով լծվել են մի գործի, որ հանրությանը համոզեն, որ իրենք հող պահող էին, իսկ ահա նոր իշխանությունը չի կարողանում պահել, եւ այս ամենի մեխը այն է, որ չգիտես ինչու, նամանատիպ տեքստերը շատացան, երբ երեկ խոսվեց Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հնարավոր այցի ու բանակցությունների մասին։ Արդեն մի քանի տեղ ֆիքսեցի հետեւյալ պնդումը՝ «եթե ադրբեջանական զորքերը հասել են Իշխանաձոր, ապա դուք էլ ինչի՞ համար եք բանակցում»։ Առաջին հայացից տրամաբանական ու խիստ հայրենասիրական տոն է, բայց իրականում պետության ղեկավարին թուլացնող, մեջքից հարվածող, կոնկրետ իրավիճակում տուպիկի առաջ դնելու հստակ ու փոխանցւմներով քայլեր են, որը հասարակությունը պետք է խստորեն մերժի։
Բոլորս էլ քարտեզ գիտենք ու ռազմաճակատում ունենք ծանոթ ու թանկագին մարդկանց, այսինքն որոշ չափով տիրապետում ենք տեղեկատվության, բայց իրեն հարգող ցանկացած ոք, ում համար պետական շահերը կարեւոր են, պետք է հասկանա, թե որ պահին, ինչպիսի ինֆորմացիա կարող է դնել շրջանառության մեջ, որովհետեւ ցանկացած ինֆորմացիայի առաջին սպառողը հասարկության լայն շերտերն են, որոնք էլ ստեղծում են ընդհանուր տրամդրություններ։
Այնպես որ, ամեն մտահոգություն չէ, որ կրում ազնիվ բնույթ։ Այս պահի ազնվության կրողը՝ ակտիվ պատերազմով անցնող համապատասխան պետական մարմիններն են»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3450528555041525