fbpx
Սպորտ

Մարմնամարզության աշխարհի առաջնություն․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտեց ելույթը 162-րդ տեղում

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը:

Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ