Մարսի գաղութաբնակները մարդկանց նոր տեսակի կվերածվեն

Երկրից մեկուսացումն ու մուտացիաների արագ կուտակումը «մարսեցիներին» թույլ կտա հարմարվել նոր տանը: Այս մասին հայտնել է էվոլյուցիոն կենսաբան Սկոթ Սոլոմոնը, հաղորդում է Hightech+-ը:

Նրա խոսքով՝ առաջին բնակիչների ժառանգները կբախվեն երկրային պայմաններից տարբերվող պայմաններին:

Սոլոմոնի կարծիքով՝ արդեն 2 սերունդ անց «մարսեցիները» կտառապեն կարճատեսությունից և թույլ իմունիտետից, իսկ ծննդաբերությունն ու հղիությունն առավել վտանգավոր կլինեն:

Բացի դրանից՝ ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթները կբարձրացնեն քաղցկեղի առաջացման ռիսկը:

Կենսաբանը կարծում է, որ ժամանակի ընթացքում գաղութաբնակները մուտացիայի կենթարկվեն:

Սոլոմոնը նշում է, որ տիեզերքի հետագա գաղութացումը կհանգեցնի մարդու նոր տեսակի ստեղծմանը: Թե ինչպիսին նրանք կլինին, դժվար է պատկերացնել:

 

Ամենաթարմ