fbpx
Սպորտ

Մարսիալն ամռանը կհեռանա ՄՅՈւ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալն ամռանը կհեռանա անգլիական ակումբից։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» մարզչական շտաբը հույսեր չի կապում 28-ամյա ֆուտբոլիստի հետ։ Այս մասին մանկունիանցիների մարզիչն արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որից հետո որոշվել է չակտիվացնել ֆրանսիացու հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Ֆուտբոլիստը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը» ազատ գործակալի կարգավիճակով։ Նշվում է, որ այս պահին ոչ մի եվրոպական ակումբ կապ չի հաստատել հարձակվողի ներկայացուցիչների հետ։

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ