Դերասան և երաժիշտ Նիկիտա Ժիգուրդան հանդիպման է հրավիրել MMA ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Ալեքսանդր Էմելիանենկոյին:
«Ինձ վիրավորելու համար ես մարտահրավեր եմ նետում Ալեքսանդր Էմելիանենկոյին: Սա կեղծիք չէ և չի արվում հանուն PR-ի: Սա է այսօրվա իրականությունը: Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար և չեմ հրաժարվի դրանցից: Համոզված եմ, որ իմ վերաբերյալ Էմելիանենկոյի վիրավորական մեկնաբանությունից հետո նա չի վախենա մտնել ինձ հետ բռնցքամարտի ռինգ և պատասխան կտա իր անմտածված և նվաստացնող արտահայտությունների համար: Վստահ եմ, որ իմ սիրելի ու իմ կողմից հարգված (ի տարբերություն Վլադիմիր Սալովյովի) Ալեքսանդր Էմելիանենկոն նույն խեղկատակը չէ, ինչ երեկոյան զվարճացողը, ով վաստակեց ինձ հետ մտնել բռնցքամարտի ռինգ»: – ասաց Ժիգուրդան:
Ավելի վաղ Ժիգուրդան մարտահրավեր էր նետել հեռուստահաղորդավար Վլադիմիր Սալովյովին:
Աղբյուրը՝ sports.ru

