fbpx
Զինված Ուժեր

Հյուսիսում այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հյուսիսում այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը։

«Ավելի ծանր ու համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Հայկական Զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին և անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքերը»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ այսօր նույնպես հակառակորդը կրել է որոշակի կորուստներ։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։

Անդրադառնալով ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների եւ պաշտոնական շրջանակների այն հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը գրավել է Հադրութ քաղաքն իր գյուղերով՝ Հովհաննիսյանն ասաց. «Արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ, գրավել են Ջեբրայիլ և նույնիսկ Հադրութը և հարակից գյուղերը։ Դա ծիծաղելի էր, որովհետև ես այդ ժամանակ գտնվում էի Հադրութում և որևէ նման բան չկար։ Կոնկրետ այդ ուղղությամբ ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն թիրախավորելուն՝ Հովհաննիսյանը պնդեց, որ այդ հրթիռակոծումը պատահական չի եղել. «Իմ աչքերով տեսա նաեւ Շուշիի եկեղեցու համապատասխան վնասվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ հարված է հասցվել երկու անգամ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ