Արցախի Մարտակերտի շրջանում շարունակվում են պատերազմի գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական, վերակառուցման, տանիքների վերականգնման շինաշխատանքները։
Մարտակերտի շրջանում 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից գրանցվել է վնասված թվով 500 շինություն, որոնցից թվով 189-ը ընթացքի մեջ է, իսկ թվով 89-ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։
Շրջանում նաև առանձնատներ են վերանորոգվում հին բնակֆոնդից։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ թվով 30 կազմակերպություն:
Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից։