Զինված Ուժեր

Ցուցադրական մարտավարական զորավարժություն բանակում

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգային վաշտի ներգրավմամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ զորավարժության ընթացքում ստուգվել են լեռնային պայմաններում անձնակազմի գործողությունները, զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանը, ինչպես նաև հրամանատարական կազմի օպերատիվ որոշումներ կայացնելու կարողությունները:

Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ