նախկին փոխոստիկանապետ
Դադարեցվել է Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,-ասաց Արևիկ Խաչատրյանը: Նշենք, որ այդ հիմքը համարվում է ոչ արդարացնող: Առավել մանրամասն՝ Tert.am
Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հուլիսի 2-ին շարունակվել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատավարությունը։ Գործով երկու տասնյակից ավել տուժողներից դատական նիստին մոտ մեկ ժամ ուշացումով ներկայացել էր միայն Զորիկ Մարտիրոսյանը։ Վերջինս առաջին անգամ էր ներկա դատական նիստին։ Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստերին…
Լևոն Երանոսյանի գործով տուժողները չեն ներկայացել դատարան
Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Երանոսյանը ներկա է նիստին, սակայն գործով տուժողները չեն ներկայացել։ Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ։ Երանոսյանն այսօր նախքան նիստի…



