Մարտի 1-ը դաս էր և քաղաքական ուժերի, և մարդկանց համար։ Իհարկե, այն պայքար էր հանուն քաղաքական ազատությունների, հանուն արժանապատիվ կյանքի։ Մյուս կողմից այն իշխանությունը ամեն գնով պահելու պայքար էր, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Այդ դասերն առնվազն արդեն սերտված են։ Մնում է՝ մենք այդ ամենն ամրագրենք և ցույց տանք, որ քաղաքական խնդիրները, որոնք դրեց իր առջև մեր ժողովուրդը և լուծեց, պետք է ծառայեն մեր պետության զարգացմանը։ Մենք պետք է հասկանանք, որ այդ էջն այլևս երբեք չպետք է կրկնվի», – ասաց ավագանու ԼՀԿ անդամը։
Հարցին՝ իր կարծիքով Մարտի 1-ի գործը մինչև վերջ կբացահայտվի՞, Դավիթ Խաժակյանը հույս հայտնեց, որ քննությունն ամեն ինչ կպարզի։
«Ես ակնկալում եմ համակողմանի քննություն», – ասաց նա։