Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը առանց դրսի ուժերի անհնար կլիներ իրականացնել Հայաստանում․ Նարեկ Այվազյան

Ամենադիտվածներ

Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը առանց դրսի ուժերի անհնար կլիներ իրականացնել Հայաստանում․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook֊ի իր էջում գրել է․

«Մեկ բան հստակեցնենք. Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի մեջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեղսավորությունը համապատասխանաբար՝ որպես երկրի գլուխ և վարչապետ, 27-ին՝ անվտանգության ղեկավար, նաև մասնակցության մասին հիմնավոր ենթադրությունները և մեղադրանքները աներկբա գոյություն ունեն։

Բայց ոչ մի իշխանություն, ընդդիմադիր, հանրային գործիչ թող չհամարձակվի միայն ու միայն դնել նրանց վրա, որովհետև առանց ռուսական հատուկ ծառայութունների, որոնք նույնպես հիմնավոր փաստարկվել են բազմաթիվ վերլուծաբանների ու գործիչների կողմից, նման գործողություններ անհնար կլիներ անել, ուղղակի չէին իրականացնի։

Վերոգրյալը, պետք է շեշտեմ, որ համարժեք է, երբ ասվում է, որ միայն ու միայն ռուսական կամ այլ երկրների հատուկ ծառայություններ են գործել։ Առանց մեկը մյուսի՝ դրսի ուժերի և ներսի կրիմինալիզացված ուժերի, կրկնում եմ՝ անհնար կլիներ իրականացնել նման օպերացիաներ Հայաստանում»։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3351435148201689

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ