fbpx
Սպորտ

Մարտինեսը խոսել է Ռեալ կամ Բարսա տեղափոխվելու հավանականության մասին

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» կողմից հետաքրքրության մասին լուրերը, ինչպես նաև խոսեցլ է «Ինտերի» հետ պայմանագրի հնարավոր երկարացման մասին:

Ֆուտբոլիստը նշել է, որ հնարավորություն է ունեցել տեղափոխվելու «Բարսելոնա»:

«Բարեբախտաբար, ես որոշեցի մնալ «Ինտերում»: «Ռեալի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ:

Ես երջանիկ եմ «Ինտերում», ես բանակցում եմ պայմանագրի երկարաձգման շուրջ, և շուտով համաձայնություն ձեռք կբերվի»,- այս մասին հայտնել է ֆուտբոլիստին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Լաուտարոն միլանյան ակումբի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ