«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ստացել է հոկտեմբերին Ա Սերիայի լավագույն խաղացողի մրցանակը։
Ֆուտբոլիստի մրցակիցներն էին Բրեմերը (Յուվենտուս), Խվիչա Կվարացխելիան (Նապոլի), Ռիկարդո Օրսոլինին (Բոլոնիա), Քրիստիան Պուլիշիչը (Միլան) և Մատիաս Սուլեն (Ֆրոզինոնե)։
Նախորդ ամիս Մարտինեսը Իտալիայի առաջնությունում 3 խաղում 2 գոլի հեղինակ է դարձել։