fbpx
Առողջապահություն

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հունիսի 25-ին գրառում է կատարել Facebook-ում, և հայտնում է, որ Մարտունի բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով։

«Մարտունու բժշկական կենտրոն կատարած աշխատանքային հերթական այցի ընթացքում ծանոթացա ռենտգեն նորագույն սարքի գործարկման աշխատանքներին:

ԲԿ-ն ռենտգեն նորագույն սարքը ձեռք է բերել ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած միջոցների հաշվին :
Բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք հիմնանորոգվել է ռենտգեն կաբինետը և վերապատրաստվել է բուժանձնակազմը։
Ռենտգեն նորագույն սարքի գործարկմամբ մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարում դեպի բուժսպասարկման որակի բարձրացում, առաջընթաց ու զարգացում։ Այն մի կողմից մեզ հնարավորություն է տալիս՝ ճշգրիտ ախտորոշումներ իրականացնելու եւ արդյունավետ բուժում կատարելու, մյուս կողմից էլ մեր քաղաքացիները մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմելու փոխարեն բուժսպասարակումը կստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ և ժամանակ։

Բուժանձնակազմի հետ զրույցում հույս հայտնեցի, որ բժշկական կենտրոնում իրականացվող տեխնիկական ու կադրային վերազինումները, նոր հիվանդանոցի կառուցումը եւ բարեփոխումները հաստատուն քայլերով տանում են նրան, որ Մարտունու տարածաշրջանի եւ մեր մարզի բնակչության բուժսպասարկումը որակապես ոչնչով չզիջի այլ առաջատար բուժհաստատությունների մատուցած ծառայություններին։
Հատկանշական է, որ բժշկական կենտրոնի տնօրինության եւ բուժանձնակազմի կողմից կա բուժսպասարկման որակի բարելավման, զարգացման ու առաջընթացի ձգտում, դրա համար մենք դրականորեն ենք արձագանքում բարձրացված ցանկացած հարցի, որը նպաստում է մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, ավելի որակյալ ու ժամանակակից բուժսպասարկման կազմակերպմանը։ Համոզված եմ, որ այստեղ մենք առաջիկայում ականատեսը կլինենք նորանոր հոջողությունների եւ ձեռքբերումների։

Այցի ավարտին շրջեցի Մարտունու ԲԿ նորակառույց շենքի եւ դիահերձարանի շինհրապարակներում, ծանոթացա իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցեցի շինարարների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ