fbpx
Առողջապահություն

Մարտունու ԲԿ-ն համալրվեց շտապօգնության ծառայության բրիգադով

Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 2019 թվականի օգոստոսի 26-ից աշխատելու է երկու բրիգադով: Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շտապօգնության ծառայության երկրորդ բրիգադը ձևավորվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած պահանջի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա:

«Շտապօգնության երկրորդ բրիգադի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր՝ ելնելով շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունից և կանչերի քանակական աճից: Գեղարքունիքի մարզպետարանի պահանջին ՀՀ կառավարությունը դրականորեն և ժամանակին արձագանքեց, և այսօրվանից մենք ունենք շտապօգնության երկրորդ բրիգադը՝ շտապօգնության մեկ ավտոմեքենայով և սպասարկող անձնակազմով: Բրիգադն արդեն սպասարկել է մի քանի կանչերի»,- նշեց Մարտունու ԲԿ տնօրենը:

Նոր բրիգադի ստեղծումը կթեթևացնի բժշկական կենտրոնի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և կբարձրացնի բուժսպասարկման որակը, համոզված են բժշկական կենտրոնում:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ