«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Բունդեսլիգայի վերսկսված մրցաշրջանից ստացած տպավորությունների մասին։
«Առանց հանդիսականների խաղերը կվնասեն ֆուտբոլին: Ես դրանում համոզված եմ: Նման որոշում կարելի է ընդունել, եթե այն կարճատև է, իսկ երկարատև ծրագրերի դեպքում դա սխալ կլինի: Սակայն, դա միակ տարբերակն է ներկայիս պայմաններում մրցաշրջանն ավարտելու համար:
Մենք արգելել ենք երկրպագուներին ներկա լինել խաղերին, այժմ մարզադաշտում միայն ֆուտբոլիստներն են, ինչը դատարկության զգացում է ստեղծում:
Սակայն ուրախալին այն է, որ թիմերը շատ նվիրված են խաղում», – ասել է Վենգերը: