Ռուդի Ֆյոլլերը պաշտոնապես ներկայացվել է որպես Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Մասնագետն իր պարտականությունները կսկսի կատարել այս տարվա փետրվարից։ Այս պաշտոնում նա փոխարինեց Օլիվեր Բիերհոֆին, ով լքեց Բունդեսթիմը 2022 թվականի Աշխարհի գավաթից հետո:
Բիերհոֆի օրոք Գերմանիայի հավաքականը հաղթել է 2014 թվականի Աշխարհի առաջնությունը և 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը:
Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։