«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները թույլ կտա անցնել մանկապարտեզներում նույնպես անցնել համընդհանուր ներառման: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դա ենթադրում է, որ այն մարզերում, որտեղ անցել են համընդհանուր ներառման, նաև ներառական կդարձնեն մանկապարտեզները։
«Մենք այսօր ունենք զրոյական կարգավորում և ըստ էության, որոշ դեպքերում նաև ինքնագործունեության կամ սեփական ուժերով կարգավորման գործընթացներ են տեղի ունենում: Երկրորդ կարևոր հարցը մասնավոր մանկապարտեզներն են: Մենք այստեղ լուրջ կարգավորման խնդիր ունենք, որովհետև մենք շատ հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի ծառայություններ են մատուցում այդ հաստատությունները: Այս օրենքը թույլ է տալու մեզ դա իրականացնել»,-նշեց նա:
Արայիկ Հարությունյանը հաջորդիվ կարևորեց որակի ապահովումը։
«Մենք այսօր չունենք մեխանիզմ, որով կրթական ծառայությունների որակը չափում ենք, և չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ: Օրինակ, եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ լինի մանկապարտեզ, լինի նախակրթարանև այլն, կրթության որակի հետ կապված»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ բոլոր այն մեխազնիզմները, որ կիրառվում են այն մարզերում, որտեղ դպրոցներում անցել են համընդհանուր ներառման, մենք այդ մեխանիզմները կիրառելու ենք նաև մանկապարտեզներում:
«Այն մանկապարտեզներում, որտեղ կլինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ՝ հենաշարժողական, տեսողական, մենք դա կգնահատենք և ըստ կարիքի կառաջնորդվենք»,եզրափակեց Արայիկ Հարությունյանը: