Իտալիայում մարզիչը գլխի հարվածով տապալել է հակառակորդին

Իատլիայի C Սերիայի «Լուկեզե» – «Ալեսանդրիա» հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Խաղի վերջին րոպեներին՝ փոխարինման ժամանակ, ծեծկռտուք է սկսվել՝ հաղորդում է The Sun-ը:

Իսպանացի դարպասապահը հարվածել է մրցավարին՝ իր խփած գոլը չեղյալ հայտարարելուց հետո: Ծեծկռտուքի ժամանակ «Լուկեզեի» գլխավոր մարզիչ Ջանկարլո Ֆավարինի նյարդերը տեղի են տվել, և նա գլխով հարվածել է հակառակորդ թիմի մարզիչներից մեկի դեմքին:

Հարվածից հետո մարզիչը երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ:

Ավելի ուշ Ջանկարլոն պատմել է, որ չէր կարող զսպել իրեն, քանի որ խաղի ամբողջ ընթացքում «Ալեսանդրիայի» պահեստայինների նստարանից իր հասցեին վիրավորանքներ էին հնչում:

Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է «Լուկեզեի» մարզչին 5 խաղով որակազրկել:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ