Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի կազմում:
Միլան «Ինտեր»-ն արդեն սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին թիմային ընդհանուր մարզումն է անցկացրել: «Ինտեր»-ում իր առաջին մարզումն է անցկացրել նաև Մխիթարյանը:
«Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին:
Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: