ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը: Այս մասին հաղորդում է The Armenian Mirror Spectator-ը:
Նշվում է, որ Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ:
1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ:
90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում:
Աղբյուրը՝ Armenpress.am