fbpx
Իրավական

Մասիվցի Անդիկի սպանության գործով ձերբակալված չկա. ՔԿ

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանության գործին:

«Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձ չկա: Քրեական գործի շրջանակում որևէ անձ կասկածյալի դատավարական կարգավիճակ չունի»,- գրել է նա:

Նշենք, որ քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, թե Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին՝ նրանք ձերբակալվել են:

https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2554165434627531

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ