fbpx
Աշխարհ

Մասկի արբանյակները գերարագ ինտերնետ կապահովեն Ուկրաինայում

Նորարար, միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դրական է արձագանքել Ուկրաինայի փոխվարչապետ, երկրի թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովի խնդրանքին։

Այս մասին տեղեկանում ենք Մասկի ու Ֆյոդորովի Twitter-ի էջերից։

Սկզբում ուկրաինացի պաշտոնյան փետրվարի 26-ին Twitter-ի իր էջում խնդրել է Մասկին՝ վերջինիս ընկերության Starlink արբանյակների կապի ապահովման համար նախատեսված տերմինալներ տրամադրել Ուկրաինային։

«Մինչ Դուք փորձում եք գաղութացնել Մարսը, Ռուսաստանը փորձում է օկուպացնել Ուկրաինան։ Մինչ Ձեր հրթիռները հաջող վայրէջք են կատարում տիեզերքից, ռուսական հրթիռները հարձակում են գործում Ուկրաինայի քաղաքացիների վրա։ Խնդրում ենք ապահովել Ուկրաինան Starlink կայաններով ու դիմել առողջ դատող ռուսներին՝ ոտքի կանգնել», – գրել է Ֆյոդորովի։

Այս թվիթին պատասխանել է Իլոն Մասկը, գրելով․

«Starlink-ն այժմ ակտիվ է Ուկրաինայում։ Ավել տերմինալներն արդեն ճանապարհին են»։

Սա նշանակում է, որ Ուկրաինայում այսուհետ կարող են օգտվել SpaceX ընկերության Starlink արբանյակների մատուցած գերարագ ինտերնետ ծառայությունից։ Սրա շնորհիվ կիբերհարձակումների և այլ միջոցներով չի հաջողվի Ուկրաինային զրկել ինտերնետ կապից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ