fbpx
Գիտություն

Իլոն Մասկը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է. Bloomberg

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կրկին առաջին տեղն է զբաղեցրել Bloomberg-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ գործարարի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլար:

Մինչ այդ առաջին հորիզոնականը զբաղեցրած LVMH կոնգլոմերատի սեփականատեր Բեռնար Առնոն ունի 187 միլիարդ դոլար կարողություն և իջել է երկրորդ տեղ։

Միևնույն ժամանակ, Forbes-ի վարկանիշում Առնոն շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ մարդը՝ 215 մլրդ դոլար կարողությամբ, երկրորդ տեղում է Մասկը՝ 200 մլրդ դոլարով։

Առնոն Մասկին Bloomberg-ի վարկանիշային աղյուսակում գերազանցել էր 2022 թվականի դեկտեմբերին: Այժմ այն կորցրել է առաջին տեղը այն բանից հետո, երբ LVMH-ի արժեթղթերի գինը փարիզյան Euronext-ում ընկել է 2,6%-ով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ