Ամերիկացի հայտնի գործարար ու նորարար, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում գրել է․
«Կարևոր նախազգուշացում. Starlink-ը միակ ոչ ռուսական կապի համակարգն է, որը դեռ աշխատում է Ուկրաինայի որոշ հատվածներում, ուստի թիրախավորման հավանականությունը մեծ է: Խնդրում ենք օգտագործել զգուշությամբ»:
Օգտատիրոջ հարցին, թե կարո՞ղ է Starlink-ը նույնպես հայտնվել Ռուսաստանի կողմից կիբերհարձակման սպառնալիքի տակ, ինչպես Viasat-ը մի քանի շաբաթ առաջ, Մասկը պատասխանել է.
«Գրեթե բոլոր Viasat Ukraine-ի օգտատերերի տերմինալները ներխուժման օրը ռուսական կիբերհարձակման պատճառով մշտապես անօգտագործելի են դարձել, ուստի… այո»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետը Twitter-ով դիմել էր Մասկին, որ վերջինս Starlink տերմինալներ ուղարկի Ուկրաինա, ինչին ի պատասխան Մասկը նշել էր, որ Ուկրաինայի համար Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են, տերմինալներն էլ ճանապարհին են գտնվում։