Մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը

Ամենադիտվածներ

ԵՄ-ն ՌԴ-ից պահանջել է Նավալնիի թունավորման դեպքի առթիվ հետաքննություն անցկացնել

ТАСС գործակալության հաղորդմամբ՝ ռուս մասնագետները փորձաքննության են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հագուստը, որով նա եղել է հիվանդանոց տեղափոխելիս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նավալնիի իրերը գտնվում են իրավապահների մոտ և պետք է փորձաքննության ենթարկվեն:

Այսօր ռուս բլոգերը պահանջել էր վերադարձնել իր իրերը: Նավալնիի խոսքով՝ հագուստը կարող է լինել կարևոր ապացույց, որովհետև իր մարմնի վրա թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել:

«Մինչ նախաքննական ստուգման 30 օրերը օգտագործվել են, որպեսզի թաքցնեն այդ կարևոր ապացույցները: Ես պահանջում եմ, որպեսզի իմ իրերը փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ»,- շեշտել է ռուս ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ Նավալնիի մոտ հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութ: Նույն նյութը հայտնաբերվել է նաև ջրի շշում, որը Նավալնիի մտերիմները վերցրել են հյուրանոցի համարից: Իսկ ռուս բժիշկները պնդում են, որ կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում թունավոր նյութ չի հայտնաբերվել:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();