Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
- Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Սյունիք, հանդիպել Արցախից տեղահանվածների հետ
- Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին
«Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ մեր երկրները, պահպանելով դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգացնում են կապերը ոչ միայն քաղաքական և տնտեսական ուղղություններով, այլև մշակույթի ու արվեստի ոլորտներում:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան:
Միջոցառմանը հնչել են հայ և ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվներից», – ասված է ԱԺ պաշտոնական հաղորդագրության մեջ: