ՊԵԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Հարկ վճարողների հետ շփման բարելավումը խորագրով առցանց աշխատաժողովին

Ամենադիտվածներ

Ցուկերբերգը վկայություն է տվել Կոնգրեսում

Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ կառույցի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) «Հարկ վճարողների հետ շփման բարելավումը» խորագրով աշխատաժողովին։

«ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մասնագետները ներկայացրել են Հայաստանում գործող հարկ վճարողների հետ անմիջական շփումները նվազեցնելու նախաձեռնությունները և օրենսդրական փոփոխությունները։

Աշխատաժողովի նպատակն է IOTA-ի անդամ հարկային վարչակազմերը փորձի և արդյունավետ տեղեկատվության փոխանակմամբ հեշտացնել և նվազեցնել հարկ վճարողների հետ շփման հնարավորությունները։ Աշխատաժողովին քննարկվել են հարկ վճարողների հետ շփման տեսակների զարգացման ընթացիկ փուլը, հարկային վարչարարության գործընթացների փոփոխությունների ուղիները, նախաձեռնությունների, ռազմավարությունների կամ նախագծերի լավագույն փորձերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ