Ցինցինատիում անցկացվող Masters 1000 մրցաշարի քառորդ եզրափակչում մրցաշարի չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 7։6 (7-2), 6-1 հաշվով հաղթեց ֆրանսիացի Լյուկ Պույին։ Խաղն անցկացվեց «Լինդներ Ֆեմիլի Թենիս Սենթեր» ստադիոնում։
Ջոկովիչը եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևի դեմ, ով քառորդ եզրափակչում հաղթել էր իր հայրենակից Անդրեյ Ռուբլյովին։
Օգոստոսի 18-ին կավարտվի Մասթերս մրցաշարը։ Տեղեկացնենք, որ նախորդ տարի Ջոկովիչը եզրափակչում հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։
