UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը քննադատել է BMF վարկածով աշխարհի չեմպիոն Խորխե Մասվիդալյայի պահվածքը:
«Ես զարմացած չեմ նրա պահվածքից: Մենք այս գործով ենք զբաղվում արդեն 20 տարի: Նրանք, ովքեր ցանկանում են մենամարտել, մենամարտում են, իսկ նրանք, ովքեր չեն ուզում, դա չի լինում:
Նա այս առումով շատ նման է Դիաս եղբայրներին: Ես մոտակա 10 տարներին շարունակելու եմ մարտեր կազմակերպել։ Եթե նա ուզում է կռվել, ապա թող զանգի մեզ»,- ասել է Ուայթը:
Աղբյուրը՝ MMAJunkie։

