fbpx
Ժամանց

Թռչող փիղը և իր ընկերները. Մաթ Գալերի զարդերի պատմությունը

Մաթ Գալերի

«Մաթ Գալերի» (Matt Gallery) ապրանքանիշի համահիմնադիրը Սոնա Քյուրքչյանն է։ Զարդերը գունեղ են, ոճային և տրամադրություն բարձրացնող։

Այս զարդերը Սոնայի 11-ամյա որդու՝ Մաթևոսի երևակայության արդյունքն են։ Նրա պատկերացման մեջ ապրող փղիկ Յուակոկը և իր ընկերները։ Այս կերպարները խորհրդանշում են ընկերությունը։ Նրանք դառնում են յուրաքանչյուրիս ընկերները և ճամփորդում են մեզ հետ ամենուրեք, երբ սկսում ենք նրանց կրել կամ էլ որպես թալիսման պահել:

Այս ամենը սկսվեց նրանից, երբ Մաթևոսի ծնողները որոշեցին նրա նկարներից պատրաստել վզնոցներ։ Ժամանակի ընթացքում շատերը սկսեցին հետաքրքրվել վզնոցներով: Սոնան և իր ամուսինը մեծ պահանջարկ նկատեցին զարդերի նկատմամբ: Այդ իսկ պատճառով էլ որոշեցին ավելի մեծ քանակությամբ արտադրել և տեսականին ընդլայնել։

Զարդերն արտադրվում են վզնոցների և բրոշների տեսքով՝ թե՛ մեծ, թե՛ փոքր չափսերով: Զարդերը պատրաստված են արծաթից կամ արյուրից և էմալապատ են։ Վզնոցները պատրաստված են կաշվից, կողպեքները քարից են՝ բերված Սևանից: Զարդերի համար նաև նախատեսված է քսակ, որտեղ կարված է գրպան՝ էմալապատ հատվածը չվնասելու նպատակով։

Վաճառվում են Երևանյան սրճարաններում, թանգարաններում և խանութներում: Ինչպես նաև կարելի է գտնել Դիլիջանում և Գորիսում։ Վաճառվում են նաև առցանց։ Զարդերը յուրօրինակ են, վառ և յուրաքանչյուր հագուստ կարող են դարձնել շատ ավելի հետաքրքիր և ուրախ։

Այս զարդերը կրելով, կարծում եմ, միշտ կապի մեջ կլինենք մեր ներքին մանուկի հետ և կյանքին կնայենք ավելի կախարդական ձևով:

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ