Քաղաքականություն
22:45 14/05/2020

Դեսպան Թրեյսին և Դեբորա Գրիզերը տեսակապով զրուցել են ՀՀ ԱԺ կին խորհրդականների հետ

USAID Armenia-ն տեղեկացնում է, որ դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսակապի միջոցով զրուցեցին ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների կին խորհրդականների հետ։

Վիրտուալ հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՄՆ կառավարության աջակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ընդգծեցին այդ ճգնաժամին Հայաստանի արձագանքման գործում առաջնորդ կանանց կարևոր դերը։

Մասնակիցները համաձայնեցին առաջիկայում պարբերաբար հանդիպել՝ հաղորդակցվելու և միասին օժանդակելու Հայաստանի քաղաքական ասպարեզում կանանց հաջողությանը։

Հանդիպումը կազմակերպել էր Ազգային ժողովրդավարական Ինստիտուտը՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի շրջանակում։

Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսակապի միջոցով զրուցեցին ՀՀ Ազգային ժողովի…

Geplaatst door USAID Armenia op Donderdag 14 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ