ESPN-ի հաղորդավար Մաքս Քելերմանը հայտարարել է, որ «Լեյքերսի» աստղային խաղացող Լեբրոն Ջեյմսը զգուշությամբ է արտահայտվում Չինաստանի և NBA-ի հակամարտության վերաբերյալ մեկնաբանություններ թողելուն։ Նման զգուշավորության դրսևորումը այն պատճառով է, որ Ջեյմսը վախենում է ֆինանսական խնդիրներ ունենալուց:
«Երբ դուք զբաղվում եք միլիարդ դոլար արժողությամբ բիզնեսով, հաստատ չեք ցանականա խնդիրներ ունենալ և ունենալու դեպքում էլ կցանկանաք արագ լուծել այն. սա կոչվում է վաճառք: Ես հասկանում եմ, որ գինը շատ բարձր է: Շատ հեշտ է կոշտ դիրքորոշում ցուցաբերել, երբ խաղադրույքը ցածր է կամ ընդհանրապես բացակայում է: Ո՞վ կպաշտպանի իր դիրքորոշումը, երբ խոսքը վերաբերում է հավանական ֆինանսական կորուստներին: Մուհամմե՞դ Ալին: Իհարկե ՝ ոչ։ Եվ ոչ էլ Լեբրոն Ջեյմսը »,- ասել է Քելերմանը:
Ավելի վաղ Լաբրոն Ջեյմսը մեկնաբանել էր Դարիլ Մորիի հայտնի թվիթերյան գրառումը ՝ ի պաշտպանություն Հոնկոնգի ցուցարարների: Բասկետբոլիստը, որը հաճախ է անդրադառնում Հոնկոնգի իրադարձություններին, այս անգամ միայն ասել է, որ Մորին «տեղյակ չէ», թե ինչ հետևանքների կհանգեցնի իր արած թվիթերյան գրառումը։