Կառավարություն

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Սուրեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի առևտրական ներկայացուցչի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվա-կանի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 20-րդ կետը` Սուրեն Վարդանյանին ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից», – ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ