Մախաչկալայում և Գրոզնիում բերման է ենթարկվել ԻՊ-ի 5 անդամ

Հրապարակող՝

50562825_2170580626354878_9122510407854981120_n

Ամենադիտվածներ

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից տեղեկացնում են, որ Մախաչկալայում և Գրոզնիում բերման է ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամ:

Գերատեսչության տվյալներով՝ բերման ենթարկվածները մտադիր էին ահաբեկչություններ կազմակերպել Գրոզնիում և Կասպիյսկում իրավապահ մարմինների դեմ:

«Այդ նպատակների համար հանցագործների կողմից համացանցով ստացված հրահանգների միջոցով ծրագրվում էր ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարք պատրաստելու բաղադրամասեր և սուիցիդալ բնույթ կրող գրառումներ:

 

Ամենաթարմ