Մայիսի 17-ին չարտերային չվերթ կիրականացվի Մոսկվայից Երևան

Հրապարակող՝

Մայիսի 17-ին չարտերային չվերթ կիրականացվի Մոսկվայից Երևան

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրառում է կատարել, որի միջոցով դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։

«Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):

Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։

Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։

Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մայիսի 17-ին մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)», – ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/armembrus/posts/1116661205385682

Ամենաթարմ