Այսօր` մայիսի 4-ին հրշեջների մասնագիտական տոնն է:
Տոնը միջազգային մակարդակում նշում են մասնագետները, որոնք պաշտպանում են և փրկում մարդկանց, կենդանիների կյանքերը, նրանց սեփականությունը, ինչպես նաև էկոհամակարգի օբյեկտները:
Հրշեջները իրենց կյանքը վտանգում են կրակի հետ պայքարում և շատ հաճախ էլ կրակը խլել է այդ քաջարի մասնագետների կյանքերը:
Ավստրալիայում 1998 թվականի դեկտեմբերին անտառային հրդեհի մարման աշխատանքների ժամանակ զոհվեց 5 հրշեջ, որից հետո այս դեպքը մարդկանց դրդեց նախաձեռնել Միջազգային օր, որը հնարավորություն կտար մեծարել հրշեջներին:
Որպես տոնակատարության օր ընտրվել էր Սուրբ Ֆլորիանի մեծարման օրը, որը համարվում է հրշեջների բարեխոսը: Այսպես, մի շարք երկրներում հենց մայիսի 4-ին են հրշեջները նշում են իրենց մասնագիտական տոնը:
Այս մասին հայտնում է Calend-ը:

