Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 12-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, ծեծի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, խուլիգանության 3, անձի առևանգման, սպառնալիքի և բժշկական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, սպանության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասման, թմրամիջոցի հայտնաբերման, ինքնիրավչության ու բնակարանի անձեռնմխելիության խախտման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, անձի առևանգման, ավազակության, ճանապարհատրանսպորտային պատահարի և կողոպուտի փորձի 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: