fbpx
Մշակույթ

Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը միասին

40 տարի առաջ այն ժամանակ երկու խոշորագույն երաժշտական աստղերը մտել են BBC-ի ռադիոկայան՝ քննարկելու շաբաթվա երաժշտական նորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետագա մեկուկես ժամում Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը քննարկել են Նիկոլետ Լարսոնի, The Blues Brothers-ի և Foreigner-ի վերջին սինգլները, ինչպես նաև պատմել են, թե ինչպես են ստեղծվել իրենց սեփական երգերը: Սակայն BBC-ում որոշում Էր ընդունվել արխիվներում չպահել շոուի լրիվ ձայնագրությունը, պահպանվել Էր այդ հաղորդման սոսկ ոչ մեծ մի հատվածը:

Բայց վերջերս հայտնաբերվել ու վերականգնվել Է Ջեքսոնի և Հարիսոնի հետ հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը:

Լեգենդար ծրագրի վերականգնված ամբողջական տարբերակը փետրվարի 9-ին կտրվի BBC-ի տեղական Radio Solent ռադիոկայանի (հաղորդումներ Է հեռարձակում Հեմփշիրի եւ Դորսեթի հարավային կումսություններում) եթերում, ինչպես նաև BBC-ի թվային ծառայություններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ