Ուրբաթ օրը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 40 կիլոմետր հեռավորությամբ ժայթքել է Ֆագրադալսֆյալա հրաբուխը։
Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ այդ շրջանում ժամանակավորապես արգելվել են թռիչքները, իսկ երկինքը ծածկվել է կարմիր ամպով։ Իսլանդիայի բնակիչներին կոչ է արվել հեռու մնալ Ֆագրադալսֆյալա շրջանից։

