fbpx
Սպորտ

Մբապեն Բարսելոնայի օդանավակայանում անտեսել է Ռեալի վերաբերյալ հարցերը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հանգստյան օրերն անցկացրել է Բարսելոնայում։ Այս մասին հայտնում է Diario SPORT-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Երբ ֆուտբոլիստը ժամանել է օդանավակայան՝ Ֆրանսիա վերադառնալու համար, հանդիպել է մի խումբ երկրպագուների և անտեսել Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելու վերաբերյալ հարցերը՝ լուռ ինքնագրեր ստորագրելով և լուսանկարվելով երկրպագուների հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Մադրիդյան թիմը ցանկանում է ավարտին հասցնել Մբապեի պայմանագիրը մոտակա շաբաթների ընթացքում, սակայն նրա տեղափոխության մասին կհայտարարի միայն մրցաշրջանի ավարտից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ