fbpx
Սպորտ

Մբապեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է եվրոպական թոփ-ֆուտբոլի առաջին խաղացողը, որն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 40-ից ավելի գոլ է խփել։

25-ամյա ֆրանսիացին 42 խաղում 41 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասները (24-ը՝ Լիգա 1-ում, 8-ը՝ Չեմպիոնների լիգայում, 8-ը՝ Ֆրանսիայի գավաթում, 1-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկությունում):

Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Մոնակոյից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 180 միլիոն եվրո:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի հինգ տարով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ