fbpx
Սպորտ

Մբապեն չի հրավիրվի Ֆրանսիայի հավաքական

Մադրիդի «Ռալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի լինի Ֆրանսիայի հավաքականի այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնք կհրավիրվեն են հոկտեմբերյան հավաքին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դիդյե Դեշամը ֆուտբոլիստի և Մադրիդի «Ռեալի» հետ համաձայնությամբ չի հրավիրի Մբապեին։ «Եռագույնների» ավագը կմնա Մադրիդում և կաշխատի մարզավիճակը բարելավվելու վրա։

Ինչպես հայտնի է, Մբապեն վնասվածք էր ստացել «Ալավեսի» դեմ վերջերս կայացած խաղում: Ֆուտբոլիստը բաց թողեց «Ատլետիկոյի» դեմ դերբին, սակայն կարողացավ Չեմպիոնների լիգայում խաղալ «Լիլի» դեմ (Կիլիանը փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին)։ Ակնհայտ է, որ Մբապեն դեռ հարյուր տոկոսով պատրաստ չէ։

Ֆրանսիայի հավաքականը հոկտեմբերին Ազգերի լիգայում կխաղա Իսրայելի ու Բելգիայի հավաքականների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ